ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
04.12.2020 20:41Հարգելի՛ մրցույթի մասնակիցներ,
Սույնով հրապարակում ենք հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մրցույթի գրավոր փուլի արդյունքները:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հրապարակված տվյալներում առկա են միայն ծածկագրեր և հնարավոր չէ որոշել, թե ով է ծածկագրի հեղինակը, մրցութային հանձնաժողովը հրավիրում է մրցույթի մասնակիցներին ներկա գտնվելու ծածկագրերի և անվան ու ազգանվան նշումով աշխատանքները պարունակող կնքված արկղի բացմանը, որը տեղի կունենա 2020թ-ի դեկտեմբերի 7‑ին ժամը 14։00-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան Զաքիյան 7-2 հասցեում, 4-րդ հարկ)։
Բեռնել մրցութային հանձնաժողովի 04.12.2020թ. թիվ 1/3-Ա որոշումը.
Բեռնել
Վերադառնալ