ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

01.12.2020 18:44

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հրանտ Անանյանի և Արմեն Ֆերոյանի,

01.12.2020թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է՝

Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը:

Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից:

Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Որոշումը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցադրումներին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ դատական իշխանության անկախության տեսանկյունից՝

անթույլատրելի է ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը

մտահոգիչ են խորհրդակցության ընթացքում հնչեցված այն հարցերը, որոնք վերաբերվում են կոնկրետ քրեական գործերով (այդ թվում՝ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարմանը կամ մերժմանը:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 01.12.2020թ. թիվ 24-Լ որոշումը.



Բեռնել

Վերադառնալ