ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ
13.11.2020 16:15Հարգելի փաստաբաններ,
2021 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների, այսուհետ՝ Թափուր տեղեր) քանակը կազմում է ընդամենը 14 (տասնչորս), այն է՝
Երևան քաղաք |
- 4 ամբողջական հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, - 1 ամբողջական հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, |
Արարատի մարզ |
- 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արտաշատ, - 0,25 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արտաշատ, - 0,25 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արտաշատ, |
Արմավիրի մարզ |
- 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արմավիր քաղաք, - 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Էջմիածին, - 0,25 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Էջմիածին, |
Կոտայքի մարզ |
- 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Չարենցավան, |
Շիրակի մարզ |
- 1 ամբողջական հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Գյումրի, |
Տավուշի մարզ |
- 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Բերդ, |
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,
2021 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ)՝
1) քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար.
2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար։
Տեղեկացնում ենք, որ՝
1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-3 հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2020 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հավակնորդների քանակով և տեխնիկական հնարավորություններով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, նաև 2020 թվականի նոյեմբերի 27‑ին, ժամը 11.00-ին:
2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն հայտարարության հրապարակելու օրվանից մինչև 2020 թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.
3) փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2020թ. նոյեմբերի 23-ից հետո.
4) Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։
5) Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն։
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմի ղեկավար
Բեռնել հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու դիմումի ձևը.
Բեռնել
Վերադառնալ