ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՎ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
11.11.2020 15:02Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից 09.11.2020թ. ստորագրված հայտարարության դեմ Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ:
Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբանների արագ արձագանքման խմբի համակարգող՝ փաստաբան Ռոման Ահարոնյանին (094 255 666):
Բեռնել
Վերադառնալ