ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
03.08.2020 15:47Հարգելի՛ փաստաբաններ,
05.08.2020թ. ժամը 16:00-18:00-ը ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը» թեմայով:
- Դասընթացը կվարի փաստաբան Վանիկ Մարգարյանը:
- Դասընթացին կարող եք միանալ Ձեր գտնվելու վայրից:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 05.08.2020թ. ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
- Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով կմիանաք դասընթացի հարթակին:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Տեղեկացնում ենք նաև, որ դասընթացի հրավերը կստանաք «Zoom» հարթակից, որին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:
Հետևապես, խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:
Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նախորդիվ գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել համակարգ, որի հետևանքով ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբանները հրավեր չեն ստացել և չեն կարողացել մուտք գործել համակարգ, ուստի բոլոր հայտ ներկայացրած փաստաբաններին համակարգ մուտք գործելու հրավերը կուղարկվի և նախատեսված ժամին համակարգ մուտք գործած 100 փաստաբանները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացին:
Բեռնել
Վերադառնալ