ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
27.07.2020 15:03Հարգելի՛ փաստաբաններ,
29.07.2020թ. ժամը 10:00-13:00-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Աշխատանքային իրավունքի ընդհանուր դրույթները և խնդրահարույց հարցերը» թեմայով:
- Դասընթացը կվարի Հայաստանում ֆրանսիական համալսարանի աշխատանքային իրավունքի դասախոս, փաստաբան Արգամ Նազանյանը:
- Դասընթացին կարող եք միանալ Ձեր գտնվելու վայրից:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 28.07.2020թ. ժամը 18:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
- Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով կմիանաք դասընթացի հարթակին:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Հ.Գ. Տեղեկացնում ենք, որ «Google-meet» հարթակի տեխնիկական խնդիրների պատճառով առաջիկայում դասընթացի հրավերը կստանաք «Zoom» հարթակից, որին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթյունը տրվելու է առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:
Հետևապես, նաև խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:
Բեռնել
Վերադառնալ