ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
24.07.2020 17:02Հարգելի' փաստաբաններ,
Տեղեկացնում ենք, որ հեռավար դասընթացներին զուգահեռ կարող եք վերապատրաստման ձեր պարտադիր ժամանաքանակը լրացնել՝ առցանց դասընթացներին մասնակցելով: Այս դասընթացները նախապես տեսանկարահանված և տեղադրված են առցանց հարթակում, որը կարող եք դիտել ձեզ հարմար ցանկացած ժամանակ։
Առցանց դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://olp.advocates.am/ հղմամբ, այնուհետև գրանցվել, ընտրել վերապատրաստման դասընթացի թեման, պատասխանել նախնական հարցերին, դիտել տեսանյութը, իսկ վերջում պատասխանել նաև վերջնական հարցերին:
Առցանց հարթակում գրանցվելու և դասընթացներին մասնակցելու համար կարող եք հետևել ուղեցույցին (http://olp.advocates.am/assets/docs/instruction.pdf) և տեսաուղեցույցին (http://olp.advocates.am/assets/docs/instruction.mp4):
Առցանց հարթակում ներկայումս առկա դասընթացներ․
- Առանձին հանցագործությունների որակման առանձնահատկությունները․
- Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ․
- Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների որակման առանձնահատկությունները․
- Աշխատանքային իրավունք․
- Դատարան դիմելու իրավունքը վարչական դատավարությունում․
- Ժառանգության ինստիտուտ․
- Վնասի հատուցման ինստիտուտ․
- Գենետիկայի կիրառումը դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններում․
- Քիմիկոտոքսիկոլոգիական փորձաքննություն․
- Բուժաշխատողի մասնագիտական իրավախախտումներ․
- Դատաբժշկական փորձաքննությունների իրականացման կարգը և տեսակները․
- Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում և տարածության մեջ․
- Վկաների առերես հարցաքննության իրավունքը ըստ ՄԻԵԿ-ի․
- Պաշտպանն առաջին ատյանի դատարանում․
- Պաշտպանը մինչդատական վարույթում․
- Պաշտպանական ռազմավարության և մարտավարության մշակում․
- Ապացույցներ․
- Մինչդատական կալանքի թույլտվության վերաբերյալ դատական ակտերի առարկան և չափորոշիչները:
Հավելյալ հարցերի դեպքում, դրանք կարող եք ուղղել վերապատրաստման հարցերով համակարգող Անի Ղարիբյանին (էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]):
Բեռնել
Վերադառնալ