ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

13.07.2020 11:51

Հարգելի՛ փաստաբաններ,
14.07.2020թ.  ժամը 16:00-18:00-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «ՀՀ քրեական օրենսգրքով հարկային բնույթի տնտեսական հանցագործությունների տարածվածությունը և գործնական առանձնահատկությունները» թեմայով:
-       Դասընթացը կվարի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի պետ, ի.գ.թ. Վազգեն Շահնազարյանը:
-       Դասընթացին Դուք կարող եք միանալ Ձեր գտնվելու վայրից:
-       Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 14.07.2020թ.  ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
-       Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով Դուք կմիանաք դասընթացի հարթակին:
-       Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:



Բեռնել

Վերադառնալ