ՀՀ Փաստաբանների Պալատ

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

16.06.2020 12:07

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հայտարարում է Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված Աշխատասենյակից՝ 2020 թվականի հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում օգտվելու համար հայտեր ներկայացնելու ժամանակահատված:

Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը ներառյալ: Հայտերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով) [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում

Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդների հետ կիրականացվի հարցազրույց: Հարցազրույցը կանցկացվի 2020 թվականի հունիսի 25-ին առցանց եղանակով։

Ծանուցում

Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի իրականացումն ուղղված է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելուն, որը ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նպատականերից մեկն է:

Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից ընտրված փաստաբանները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնել ք. Երևան, Զաքիյան 7-2, 2-րդ հարկ, թիվ 9 սենյակ հասցեում գտնվող աշխտասենյակում, որը տրամադրվելու է անվճար: Միևնույն ժամանակ, հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, Աշխատասենյակն օգտագործելու ժամակահատվածում, յուրաքանչյուր Շահառու կիսամյակի ընթացքում պետք է Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրի քաղաքացիներին՝ ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով սահմանված կարգով և քանակով:

Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրից և ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի 21.06.2017թ. թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Աշխատասենյակից օգտվելու ընթացակարգից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11.11.2013թ. թիվ 39-Լ որոշմամբ և որի գլխավոր նպատակներից է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելը, Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրների վերհանումը և դրանց լուծման նպատակով ծրագրերի իրականացումը:

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Բեռնել աշխատասենյակից օգտվելու համար հայտի ձևը.



Բեռնել

Վերադառնալ