ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
03.05.2020 18:55
Շնորհավորում եմ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մայիսի 3-ը այն օրն է, երբ պետք է ամփոփել լրատվական դաշտում տիրող իրավիճակը և լրագրողների մասնագիտական գործունեության շրջանակները, հասկանալ այն խնդիրներն ու դժվարությունները, որոնց առջև կանգնում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում:
Խոսքի ազատությունը մեր իրականության մեջ ժողովրդավարության ապահովման անհրաժեշտ բաղադրիչներից է և դուք՝ ԶԼՄ ներկայացուցիչներդ, այս կարևորագույն իրավունքի կերտողներն եք:
Մեկ անգամ չէ, որ լրագրողներն ու փաստաբանները հայտնվել են բարիկադի միևնույն կողմում, պայքարել են հանուն արդարության ու արդարադատության հաստատման:
Բարին ընդ ձեզ:
ՀՀ փաստաբանների պալատի
նախագահ
Արա Զոհրաբյան
Բեռնել
Վերադառնալ