ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
21.04.2020 10:40
Տեղեկացնում ենք, որ 22.04.2020թ. ժամը 15.00-17.00-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Անհաղթահարելի ուժը քաղաքացիաիրավական հարաբերություններում» թեմայով:
Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, փաստաբան Սիմոն Բաբայանը:
Դասընթացին կարող են մասնակցել նախապես՝ մինչև 21.04.2020թ. ժամը 16.00-ն գրանցված փաստաբանները:
Գրանցվելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկել՝ նշելով փաստաբանի անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
Դասընթացին գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստին կուղարկվի հրավեր համապատասխան հղումով, որն ակտիվացնելով փաստաբանը կմիանա դասընթացի հարթակին:
Դասընթացի մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 600 701 հեռախոսահամարով:
Բեռնել
Վերադառնալ