ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.03.2020 19:39

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրքի նախագծերն ուսումնասիրելու և հնարավոր առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, ամփոփելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ուսումնասիրության արդյունքները, ներկայացրել է առաջարկություններ, որոնք ուղարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արդարադատության նախարարություն:

Ներկայացված առաջարկությունները վերաբերում են վարույթն իրականացնող մարմինների չարաշահումները կանխող, անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորող լրացուցիչ գործիքների և չափանիշների ներդրմանը, այդ թվում՝ ձերբակալված անձի իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ ընթացակարգերի առումով, նախագծում օգտագործված հասկացությունների հստակեցմանը, ընթերակայի ինստիտուտի գործառնական նպատակների իրագործման համար անհրաժեշտ լրացուցիչ երաշխիքներին, գործերի ընդդատության որոշման կանոնների ընթացակարգերի հստակեցմանը և այլ ընթացակարգային հարցերի:

Միաժամանակ առաջարկներ են ներկայացվել նախագծի ընդունմամբ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության աճի հետ կապված նախապատրաստական աշխատանքների ձեռնարկման անհրաժեշտության և պաշտպանի՝ սահմանադրական նորմերով երաշխավորված իրավասությունների  ամրագրման վերաբերյալ:

Այսպիսով, աշխատանքային խումբն ամփոփվել է աշխատանքները՝ կառուցողական առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելով քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ, և ՀՀ փաստաբանների պալատն ակնկալում է, որ  ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն և իրենց արտացոլումը կստանան նախագծերում:

 Բեռնել առաջարկությունների փաթեթը



Բեռնել

Վերադառնալ