ԾԱՆՈՒՑՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.02.2020 16:06
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 26.02.2020թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրության կապակցությամբ 2020 թվականի մարտի 14-ին, ժամը 16:00-ից 16:30-ը, հրավիրվել է Շիրակի մարզի փաստաբանների ժողով (մարզի փաստաբանների համատեղ հավաք), որը տեղի է ունենալու Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Գյումրի քաղաքի նստավայր):
Ինքնաառաջադրման և քվեարկության կարգերի, քարոզչության ժամկետների և այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ կից ներկայացված ծանուցմամբ, ինչպես նաև ծանոթանալով «Մարզերում համակարգում իրականացնելու մասին» կարգին:
Բեռնել
Վերադառնալ