ՀՀ Փաստաբանների Պալատ

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.02.2020 16:00

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 26.02.2020թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրության կապակցությամբ 2020 թվականի մարտի 14-ին, ժամը 11:00-ից 11:30-ը, հրավիրվել է Տավուշի մարզի փաստաբանների ժողով (մարզի փաստաբանների համատեղ հավաք), որը տեղի է ունենալու Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության 16/19 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Իջևան քաղաքի նստավայր):

Ինքնաառաջադրման  և քվեարկության կարգերի, քարոզչության ժամկետների և այլ մանրամասների մասին  կարող եք տեղեկանալ  կից ներկայացված ծանուցմամբ, ինչպես նաև ծանոթանալով «Մարզերում համակարգում իրականացնելու մասին» կարգին:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշումը

Բեռնել մարզի փաստաբանների ժողով հրավիրելու մասին ծանուցումը



Բեռնել

Վերադառնալ