ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.02.2020 19:13
ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրքի նախագծերն ուսումնասիրելու և հնարավոր առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, ամփոփելով ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի ուսումնասիրության արդյունքները, ներկայացրել է առաջարկություններ, որոնք ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարությանը:
Ներկայացված առաջարկությունները վերաբերում են նախագծում մի շարք քրեաիրավական հասկացությունների բացակայությանը և դրանց սահմանման անհրաժեշտությանը, բարձրացվել են պատիժ նշանակելու կանոնների, վաղեմության ժամկետների, այդ թվում՝ դրանց հաշվարկման առնչվող հարցեր, անցումային դրույթների հստակեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք այլ ընդհանուր բնույթի խնդրահարույց հարցեր:
Միաժամանակ առաջարկներ են ներկայացվել քրեական օրենսգրքի նախագծի հատուկ մասի մի խումբ կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առնչությամբ, այդ թվում՝ փաստաբանների անկաշկանդ և անխոչընդոտ գործունեությունն ապահովվող երաշխիքներ սահմանելու մասով:
Աշխատանքային խումբն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել իր առաջարկություններն ու դիտողությունները նաև քրեական դատավարության օրենսգրքի նախագծի առնչությամբ:
Բեռնել
Վերադառնալ