ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

14.02.2020 14:41

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Փարիզի փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանական դպրոցի միջև առկա շարունակական համագործակցության շրջանակներում այս տարի ևս Հայաստանից 2 փաստաբան (1 փաստաբան անգլերենի և 1 փաստաբան ֆրանսերենի իմացությամբ) հնարավորություն կունենան մասնակցել Փարիզում անցկացվող "Stage International" (ֆրանսերեն) և "International Program" (անգլերեն) 8 շաբաթյա ծրագրերին (դասընթացներին):

Ծրագրերի ընտրական փուլն արդեն սկսված է: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխանաբար անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, ում տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և ում փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ:

Ծրագիրն անց է կացվելու 2020 թվականի մայիսի 4-ից հունիսի 26-ը (8 շաբաթ):

Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը պետք է հոգա անձամբ մասնակից փաստաբանը: Հնարավոր է նաև որոշակի ֆինանսական աջակցության և/կամ կացարանի տրամադրում:

Մրցույթի մասնակցության համար հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն "International Program" (անգլերեն) ծրագրի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 9-ը, իսկ "Stage International" (ֆրանսերեն) ծրագրի դեպքում՝ միչև 2020 թվականի մայիսի 11-ը:

Հայտերի ներկայացման և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ ստորև առկա ծրագրերի նկարագրերում.


Բեռնել "International Program" (անգլերեն) ծրագրի  նկարագիրը.

Բեռնել "Stage International" (ֆրանսերեն) ծրագրի  նկարագիրը.



Բեռնել

Վերադառնալ