ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
14.01.2020 22:38ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Իվետա Տոնոյանի, Արայիկ Աղաբաբյանի, Հրանտ Մադաթյանի և Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4-րդ կետով, լրացնելով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է նման իրավունք ընձեռել նաև բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացուն, ով ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Որպես առաջարկվող լրացման հիմնավորում նշվել է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման, ինչպես նաև այդ իրավունքի իրականացման շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը:
Նշված նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն:
Փաստաբանների պալատը գտնում է, որ առաջարկվող կարգավորումն ընդունելի չէ և գտնում է, որ այն ոչ միայն չի ծառայելու վերոնշյալ նպատակին, այլ ճիշտ հակառակը՝ հանգեցնելու է իրավաբանական օգնության որակի նվազմանը:
Նշված նախագծի վերաբերյալ Փաստաբանների պալատը ներկայացնում է դիրքորոշում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
Դիրքորոշման մեջ ներկայացված է նաև եվրոպական առաջատար փորձը:
Բեռնել
Վերադառնալ