ԱՐՄԻՆԵ ՖԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՏԵՂԱԿԱԼ
10.01.2020 13:42
ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված քայլերին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Արմինե Ֆանյանին:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է ՀՊԳ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները, իսկ ՀՊԳ ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները:
Բեռնել
Վերադառնալ