ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

09.12.2019 19:52

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հարգելի՛ մրցույթի մասնակիցներ,

Սույնով հրապարակում ենք հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու համար 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած մրցույթի գրավոր փուլի արդյունքները:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հրապարակված տվյալներում առկա են միայն ծածկագրեր և հնարավոր չէ որոշել, թե ով է ծածկագրի հեղինակը, մրցութային հանձնաժողովը հրավիրում է մրցույթի մասնակիցներին ներկա գտնվելու ծածկագրերի և անվան ու ազգանվան նշումով աշխատանքները պարունակող կնքված արկղի բացմանը, որը տեղի կունենա 2019թ-ի դեկտեմբերի 10-ին ժամը 14։00-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան Զաքիյան 7-2 հասցեում, 4-րդ հարկ)։

 

Բեռնել մրցութային հանձնաժողովի 09.12.2019թ. թիվ 1/3-Ա որոշումը.

Բեռնել քաղաքացիական ուղղվածության հայցադիմում կազմելու գրավոր առաջադրանք կատարված աշխատանքների ծածկագրերի և գնահատականների ցանկը.

Բեռնել քրեական ուղղվածության դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու գրավոր առաջադրանք կատարված աշխատանքների ծածկագրերի և գնահատականների ցանկը.

 



Բեռնել

Վերադառնալ