ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
22.11.2019 11:11Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:
Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)
- լոգանքի պարագաներ (գել, օճառ…)
- Similac 2 կաթնային խառնուրդ
- BЕBI շիլաներ (каша)
- Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի)
- թաց անձեռոցիկներ
- շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)
-խաղալիքներ (ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում):
-տոնածառի խաղալիքներ
Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝
-աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)
-մանկական հագուստ
Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:
Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2019 թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը16:30-ին: Եթե ցանկանում եք ներկա գտնվել, խնդրում ենք նախապես տեղեկացնել:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ