ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի հայտարարությունը արդարադատության խորհրդի վերաբերյալ

02.05.2013 08:23

Հարգելի փաստաբաններ

Դիմում եմ ձեզ և ակնկալում եմ աջակցություն հետևյալ հարցում: Ինչպես գիտեք 18.12.2012թ.-ին ՍԴ-ն կայացրել է թիվ ՍԴՈ-1063 որոշումը, որտեղ նշել է, որ արդարադատության խորհուրդը, երբ անձանց դիմումների հիման վրա կարգապահական գործ չի հարուցում, ապա պարտավոր է այդ մասին պատճառաբանել:

Այս առումով խնդրում եմ, այն անձինք ովքեր 18.12.2012թ.-ից հետո դիմել են այս կամ այն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ապա ինձ տրամադրել Շողեր Վարդանյանի կողմից երկու տողանոց ստանդարտ գրությունների պատճենները:

Իմ այս խնդրանքը ուղղված է նրան, որ փորձենք հասնել, որ ԱԽ-ն պատճառաբանի իր գրությունները:

Կանխավ շնորհակալ եմ

Գևորգ Գյոզալյան

[email protected]

(374 91) 328839

 



Բեռնել

Վերադառնալ