ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
31.10.2019 11:35Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 31․10․2019թ․ ժամը 18:30֊ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Գերմանահայկական իրավաբանների միության հետ համագործակցության շրջանակներում հրավիրում է մասնակցելու «Հանցավորության փոխակերպումները և քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները Գերմանիայում» խորագրով սեմինար-քննարկմանը, որը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:
Քննարկմանը զեկույցներով հանդես են գալու Թյուբենգինի համալսարանի Կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Դր. Յորգ Քինցիգը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Լիանա Մարուքյանը:
Քննարկման մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ