ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 19.10.2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

19.10.2019 23:56

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 19.10.2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

19.10.2019թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝

1) Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

3) «Փաստաբանի օր» սահմանելու մասին:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն առանձին արձանագրություններով 19.10.2019 թվականին ամփոփել է վերը նշված օրակարգային հարցերով ընդհանուր ժողովի արդյունքները:

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 19.10.2019 թվականի արձանագրությունների՝ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող 2081 փաստաբանից, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների, քվեաթերթիկ են ստացել 730 փաստաբան (35%):

Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկությունների արդյունքները:

* * *

1) Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին օրակարգային հարցով քվեարկության արդյունքները.

 «Կողմ» - 600 ձայն

«Դեմ» -   114 ձայն

«Անվավեր» - 16 հատ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (քվեարկությանը մասնակցած փաստաբանների 82,19 տոկոս կողմ ձայներով) որոշել է՝

- հաստատել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի  փոփոխությունները և լրացումները,

- վերոհիշյալ փոփոխությունների և լրացումների հիման վրա  Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը շարադրել նոր խմբագրությամբ:

* * *

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին օրակարգային հարցով քվեարկության արդյունքները.

 «Կողմ» - 611 ձայն

«Դեմ» - 102 ձայն

«Անվավեր» - 17 հատ

«Սահմանված նմուշին չհամապատասխանող» - 1 հատ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (քվեարկությանը մասնակցած փաստաբանների 83,69 տոկոս կողմ ձայներով) որոշել է՝

- հաստատել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության  փոփոխությունները և լրացումները,

- վերոհիշյալ փոփոխությունների և լրացումների հիման վրա  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ:

* * *

3) «Փաստաբանի օր» սահմանելու մասին օրակարգային հարցով քվեարկության արդյունքները.

«Դեկտեմբերի 6» - 427 ձայն

«Հունիսի 2» - 275 ձայն

«Վերը նշված բոլոր առաջարկներին դեմ» - 18 ձայն

«Անվավեր» - 9 հատ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (քվեարկությանը մասնակցած փաստաբանների 58,49 տոկոս կողմ ձայներով) որոշել է՝

«Փաստաբանի օր» սահմանել «դեկտեմբերի 6-ը»:


Բեռնել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին» օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝

19.10.2019թ. № 1 արձանագրությունը.

19.10.2019թ. № 2 արձանագրությունը.

- 19.10.2019թ. № 1-Լ որոշումը.


Բեռնել «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին» օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝

19.10.2019թ. № 1 արձանագրությունը.

19.10.2019թ. № 2 արձանագրությունը.

- 19.10.2019թ. № 2-Լ որոշումը.


Բեռնել ««Փաստաբանի օր» սահմանելու մասին» օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝

19.10.2019թ. № 1 արձանագրությունը.

19.10.2019թ. № 2 արձանագրությունը.

- 19.10.2019թ. № 3-Լ որոշումը.



Բեռնել

Վերադառնալ