ՀՀ Փաստաբանների Պալատ

19.10.2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.09.2019 19:35

19.10.2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ,

Սույնով Դուք ծանուցվում եք այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 0900-ից մինչև   1800-ն ՀՀ փաստաբանների պալատի` Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

1) Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

3) «Փաստաբանի օր» սահմանելու մասին:

Օրակարգային հարցերով քվեարկությունը սկսվում է 2019 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 0900-ից և ավարտվում է նույն օրը՝ ժամը  1800-ին:

Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:

Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:

Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:

Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:


Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 30.09.2019թ. թիվ 387-Լ որոշումը

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին ծանուցումը

Բեռնել ««Փաստաբանի օր» սահմանելու հարցով փաստաբանների առաջարկներն ընդունելու մասին» կարգը


Բեռնել ՀՀ ՓՊ խորհրդի 27.09.2019թ. թիվ 18/10-Լ որոշումը

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը


Բեռնել ՀՀ ՓՊ խորհրդի 27.09.2019թ. թիվ 18/11-Լ որոշումը

Բեռնել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունների և լրացումների նախագիծը

  

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

աշխատակազմ



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ