ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ
29.08.2019 10:07Հարգելի փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի փորձագիտական խմբի (կազմում ներգրավված էին նաև ԱՄՆ փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ) առաջարկների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը կազմել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի (այդ թվում՝ հավելվածի) փոփոխությունների և լրացումների նախագիծը:
Նախագիծը 09.07.2019թ. ուղարկվել էր փաստաբաններին մինչև 23.07.2019 թվականը առաջարկություններ կամ դիտողություններ ստանալու ակնկալիքով:
Նախագիծը նախքան խորհրդի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի 29.08.2019 թվականին, ժամը 18:30-ին՝ Փաստաբանների պալատի մեծ դահլիճում (Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ):
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ակումբի նիստին և միաժամանակ խնդրում ենք առաջարկություններ կամ դիտողություններ ունենալու դեպքում, դրանք գրավոր ներկայացնել մինչև 28.08.2019 թվականը:
Ակումբի նիստի մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի դեոնթոլոգիա դասընթացի վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ, նկատի ունենալով, որ քննարկումը վերաբերում է Փաստաբանի վարքագծի կանոնագրքին:
Բեռնել կանոնագրքի փոփոխությունների լրացումների նախագիծը
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի
Աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ