ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
19.08.2019 16:55![ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ](https://pastaban.am/resources/advocates/img/news/big/1566219481,503.jpeg)
Նկատի ունենալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,
ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ խմբին միանալու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են իրենց տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար:
Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապը կապահովի ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792):
Բեռնել
Վերադառնալ