ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՊԱՀԵԼՈՒ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
29.07.2019 16:04
Դատական իշխանության (այդ թվում՝ դատավորների) անկախությունն ապահովելը պետք է լինի պետության քաղաքական առաջնահերթություններից և փաստաբանությունը կարող է լիարժեք գործել միայն անկախ և անկողմնակալ դատարանի առկայության պայմաններում:
Հաշվի առնելով հանրային հարթակներում (այդ թվում՝ փաստաբանների կողմից) ներկայացված մտահոգությունները, փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը:
Որոշ ուսումնասիրություններից հետո այդ հարցը կներկայացվի Փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝
Արա Զոհրաբյան
Բեռնել
Վերադառնալ