ՀՀ Փաստաբանների Պալատ

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ

17.06.2019 17:57

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված Աշխատասենյակից՝ 2019 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում օգտվելու համար կարող եք ներկայացնել հայտեր՝ մինչև 2019 թվականի հունիսի 21-ը ներառյալ:

Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում: Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով)։ Փոստով ուղարկված հայտերը չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2019թ. հունիսի 21-ից հետո:

Ծրագրով ահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցազրույցը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում 2019 թվականի հունիսի 25-ին և հունիսի 26-ին։

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

աշխատակազմի ղեկավար

 

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագիրը.

Բեռնել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի 21.06.2017թ. թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Աշխատասենյակից օգտվելու ընթացակարգը.

Բեռնել Աշխատասենյակից օգտվելու համար հայտի ձևը.

 

 



Բեռնել

Վերադառնալ