ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ
10.06.2019 15:44
2019 թվականի հունիսի 10-ին ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 95-ամյակը նշվել է Փաստաբանների պալատում:
Հոբելյարին շնորհավորել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Պալատի խորհրդի անդամներ Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Նելլի Հարությունյանը:
Ամենատարեց փաստաբանին շնորհավորել է նաև ամենաերիտասարդ փաստաբան Նորայր Ավագյանը: Նա 22 տարեկան է և փաստաբանական գործունեության արտոնագիր ստացել է օրեր առաջ՝ մայիսի 24-ին:
Շնորհավորելով հոբելյարին՝ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի անունից հանձնել է անվանական կոնյակ և շնորհավորագիր ու նշել, որ երիտասարդները պետք է մշտապես հիշեն իրենց ավագ գործընկերներին:
Բեռնել
Վերադառնալ