ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ
07.05.2019 12:19
Հարգելի փաստաբաններ,
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր՝ փաստաբան Աշոտ Օնիկի Ոսկանյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Աշոտ Ոսկանյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Աշոտ Ոսկանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2019 թվականի մայիս 7-ին ժամը 18:00-ից` «Լյուար» սգո սրահում (ք․Երևան, Հասրաթյան 29/6 (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 8-ին ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ