ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ

03.05.2019 17:47

 ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Հարգելի' փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Գերմանիայի փաստաբանների դաշնային պալատի հետ համատեղ Շիրակի, Լոռու ինչպես նաև հարակից այլ մարզերի փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց-քննարկում՝ «Փաստաբանների պալատների կողմից լրատվամիջոցների և հանրության հետ տարվող աշխատանքները» թեմայով:

Վերապատրաստման դասընթացի շրջանակներում զեկույցներով հանդես են գալու գերմանացի փորձագետներ՝ Գերմանիայի դաշնային փաստաբանների պալատի հասարակության հետ կապերի գծով գործադիր տնօրեն-մամուլի խոսնակ, փաստաբան Շտեֆանի Բեյրիխը և Գերմանիայի Թյուրինգիա քաղաքի փաստաբանների պալատի նախագահ, Գերմանիայի դաշնային փաստաբանների պալատի մամուլի և հանրության հետ աշխատանքի հանձնաժողովի անդամ, փաստաբան Յան Հելգե Քեսթելը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

Վերապատրաստման դասընթացի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև IRZ ծրագրերի մենեջեր՝ Ամալիա Վուքերթին:

Դասընթացը տեղի է ունենալու 2019թ. մայիսի 15-ին, ժամը 10:00-ից 17:00-ն` քաղաք Գյումրի, Հաղթանակի պողոտա 25 հասցեում գտնվող «Բեռլին Արտ» համալիրի դահլիճում:

Դասընթացն անցկացվելու է հայերեն և գերմաներեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ:

Դասընթացին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի 8 (ութ) ակադեմիական ժամ վերապատրաստում: Դասընթացին նախապես գրանցված մասնակիցներին դասընթացի ավարտին կտրվի  մասնակցության վկայական:

Դասընթացին կարող են մասնակցել ոչ ավել, քան 30 (երեսուն) փաստաբան: Նախապատվությունը կտրվի դասընթացին ավելի վաղ գրացված փաստաբաններին: Դասընթացին գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ, ԵԹԵ ՎՍՏԱՀ ԵՔ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴՐԱՆ ԺԱՄԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:


 
Առդիր՝ դասընթացի օրակարգը



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ