ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
24.04.2019 19:13
ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը, նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ և Փարիզի փաստաբանների պալատի անդամները նախագահի տեղակալ Բասիլ Ադերի ղեկավարությամբ այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Նրանք ծաղկեպսակ են խոնարհել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին սպանված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Բեռնել
Վերադառնալ