ARMLEGAL EXPO 2019 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
16.04.2019 17:25Հարգելի՛ փաստաբաններ,
Տեղեկացնում ենք, որ 2019թ. ապրիլի 23-ի ARMLEGAL EXPO 2019 միջոցառման ընթացքում կազմակերպվելու են հետևյալ կոնֆերանսը և սեմինար-քննարկումները՝
1. Կոնֆերանս (12:00-15:00) (1-ին դահլիճ)
Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ
Քրեական դատավարությունը ֆրանսիական հեղափոխությունից հետո, բանախոս՝ Արամ Մարդիրոսսիան ( Փարիզ 1 Պանթեոն Սորբոն համալսարանի իրավունքի պատմության դասախոս),
Փաստաբանը միայնակ ընդդեմ բոլորի, բանախոս՝ Սևագ Թորոսսիան (Փարիզի փաստաբանների միության փաստաբան),
Հանրային ազատությունները ԱՄՆ-ում, բանախոս՝ Ղոն Սոֆֆեր (Փարիզի, Նյու Յորքի և Իսրայելի փաստաբանների միությունների փաստաբան),
Մարդու իրավունքները և փաստաբանները Թուրքիայում, բանախոս՝ Ղուսեն Այտաք (Փարիզի փաստաբանների միության փաստաբան),
Փաստաբանը հետհեղափոխական Հայաստանում, բանախոս՝ Արամ Օրբելյան (ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան)
Կոնֆերանսի մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
* * *
Սեմինար-քննարկումներ (12:00-17:00) (2-րդ դահլիճ)
12:00-12:30 - Նախաքննության տվյալների գաղտնիությունը, բանախոս՝ Արտաշես Խալաթյան (ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան),
12:45-13:15 - Դատավարական խոչընդոտները դատարանում և դրանց հաղթահարման ուղիները, բանախոս՝ Արտաշես Խալաթյան (ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան),
13:30-14:00- Փաստաբանական գրասենյակների կառավարման հմտությունները, բանախոս՝ Սեդրակ Ասատրյան (ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան),
14:15-14:45 - Վարչական վարույթի և դատավարության հետ կապված խնդիրները, բանախոս՝ Նարինե Մանասյան (ՀՀ վարչական դատարանի նախագահի օգնական),
15:00-15:30 - Նոտարական գործողությունների իրականացման հետ կապված խնդիրները, բանախոս՝ Վանինե Հովսեփյան (ՀՀ Նոտարական Պալատի նախագահ),
15:45-16:15 - Հարկային օրենսդրության հիմնախնդիրները, բանախոս՝ Նիկոլայ Հակոբյան (ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան),
16:30-17:00 - Աշխատանքային օրենսդրության հիմնախնդիրները, բանախոս՝ Արգամ Նազանյան (ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան):
Սեմինար-քննարկումների ողջ ընթացքին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 7 (յոթ) ակադեմիական ժամ (յուրաքանչյուր սեմինար-քննարկման համար՝ 1 ակադեմիական ժամ):
Կոնֆերանսը և սեմինար-քննարկումները տեղի են ունենալու «Երևան էքսպո» կենտրոնում (հասցե' Երևան, Հակոբ Հակոբյան փող. 3-րդ շենք):
Բեռնել
Վերադառնալ