ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04.03.2019 17:44

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը գույքագրման արդյունքում առանձնացրել է ըստ նպատակային նշանակության հետագա շահագործման համար ոչ պիտանի գույք (հիմնական միջոցներ), որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթակա են դուրսգրման:

Նշված գույքը պահեստավորած է ք. Երևան, Սոսեի 13 հասցեում գտնվող և ՀՀ փաստաբանների պալատի կողմից անհատույց կարգով ժամանակավորապես օգտագործվող պահեստում:

ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնում կցված ցուցակում արտացոլված և դուրս գրված գույքն անհատույց կարգով տրամադրել փաստաբաններին: Ուստի, եթե կան փաստաբաններ, որոնք ցանկություն ունեն վերցնել նշված գույքը (ամբողջությամբ կամ որևէ առանձին գույքային միավոր), ապա խնդրում ենք մինչև 2019 թվականի մարտի 15-ը այդ հարցով կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի վարչատնտեսական դեպարտամենտի ղեկավար՝ Արթուր Գասպարյանի հետ՝ 091 777 447 հեռախոսահամարով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ գույքի տեղափոխումը պետք է իրականացնի փաստաբանն իր հաշվին:

ՀՀ փաստաբանների պալատի կողմից դուրս գրված գույքի (հիմնական միջոցների) ցուցակը կցվում է, որտեղ ներկայացված են նաև համապատասխան գույքի լուսանկարները:

Նշված ժամկետն անցնելուց հետ դուրս գրված գույքի մնացորդը համապատասխան ծառայության միջոցով տեղափոխվելու է աղբավայր:


Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի կողմից դուրս գրված գույքի (հիմնական միջոցների) ցանկը.


Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի

ֆինանսական տնօրեն, դուրսգրման

հանձնաժողովի նախագահ՝ Իրինա Փիլոյան



Բեռնել

Վերադառնալ