ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ
08.02.2019 12:15Հարգելի փաստաբաններ․
Ի կատարումն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջների՝ առաջիկայում www.azdarar.am կայքում հրապարակվելու է փաստաբանների ցուցակը։
2019 թվականին հրապարակվելիք Փաստաբանների ցուցակում հնարավոր անճշտությունների բացառման նպատակով խնդրում ենք մինչև 2019թ․փետրվարի 20-ը համապատասխան դիմումով ներկայացնել տեղեկություններ Ձեր մասնագիտացման, ինչպես նաև Ձեր հետ կապ հաստատելու հնարավոր միջոցների մասին՝ նշելով առնվազն հետևյալ տվյալները․
- անունը և ազգանունը, արտոնագրի համարը, մասնագիտացումը, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն։
Ձեր ցանկությամբ կարող են մատնանշվել նաև տեղեկություններ աշխատանքի վայրի (գործատուի անվանման), աշխատանքի վայրի հասցեի և հեռախոսահամարի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ www.azdarar.am կայքում պարտադիր հրապարակվելու է փաստաբանի անունը և ազգանունը, արտոնագրի համարը, մասնագիտացումը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև տեղեկություններ աշխատանքի վայրի հասցեի և հեռախոսահամարի վերաբերյալ։ Իսկ եթե փաստաբանը չի ներկայացրել տեղեկություններ աշխատանքի վայրի հասցեի վերաբերյալ, ապա հրապարակվելու է վերջինիս հաշվառման (բնակության) վայրի հասցեն։
Բեռնել
Վերադառնալ