ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
24.01.2019 14:09
Հարգելի փաստաբաններ,
2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մեծ դահլիճում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ կքննարկվի ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել:
Ակումբի նիստը կվարի ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը այս խնդրի լուծման նպատակով՝
1. Կազմակերպելու է քննարկումներ՝ այլ մասնագետների հետ.
2. Զանգվածային լրատվության միջոցներով՝ տարբեր մասնագետների միջոցով ներկայացնելու է այս օրինագծի թերությունները.
3. Պաշտոնական գրությամբ առարկություններ է ներկայացնելու.
4. Իրականացնելու է Ակումբի նիստի ժամանակ առաջարկվող այլ գործողությունները:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ