ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.01.2019 18:09

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու երևույթին, նշելով՝
- «Մյուս կողմից էլ ես շատ կարևորում եմ, որ մենք իսկապես փաստաբանների շուրջ էդպես նեգատիվ․․․ փաստաբաններին չընկալենք, որպես պոտենցիալ մեղադրյալների անձնական բարեկամներ և մեր կամ հանրության թշնամիներ: Դա ճիշտ ընկալում չէ: Մենք ի՞նչ ենք ուզում, մենք վենդետա չենք ուզում, չէ՛ ժողովուրդ, մենք ուզում ենք արդարադատություն: Իսկ արդարադատության ամենակարևոր, ամենակարևոր պայմանը և նախապայմանը, ոչ միայն անկախ դատական համակարգն է, այլ նաև մեղադրյալի անկախ պաշտպանության իրավունքը, որը պետք է իրականացվի անպայման պաշտպանի միջոցով: Եվ մենք պետք է ապահովենք, հակառակ դեպքում, հակառակ դեպքում․․․ տեսե՛ք մեր երկիրը տարբեր վարկանիշներում, այսօր շարունակում է շարունակական և հետևողական բարձրություններ է նվաճում: Եթե պարզվի, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացվում է միայն հասարակական կարծիքի հիման վրա կամ մարդիկ ճանապարհները բռնում, փակում են, ասում են՝ էս ինչին բռնե՛ք դատե՛ք, 10 տարի տվե՛ք, թե չէ ճանապարհները չենք բացի: Մեր երկիրը գիտե՞ք միջազգային հանրության աչքում կհայտնվի շատ ծիծաղելի վիճակում, շատ ավելի վատ վիճակում քան ցանկացած բռնապետություն կամ ցանկացած կոռումպացված երկիր:»:

Դիտել տեսանյութը



Բեռնել

Վերադառնալ