ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

13.12.2018 15:20

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի փաստաբաններ,

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված Աշխատասենյակից՝ 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում օգտվելու համար կարող եք ներկայացնել հայտեր՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում: Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով)։ Փոստով ուղարկված հայտերը չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2018թ. դեկտեմբերի 19-ից հետո:

Ծրագրով ահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցազրույցը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2 հասցեում՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին։

 

 Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալի որոշումը աշխատասենյակից օգտվելու համար հայտեր ընդունելու մասին

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագիրը

Բեռնել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի 21.06.2017թ. թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Աշխատասենյակից օգտվելու ընթացակարգը

Բեռնել աշխատասենյակից օգտվելու համար հայտի ձևը



Բեռնել

Վերադառնալ