ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ IRZ-Ի ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

05.12.2018 13:51

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ IRZ-Ի ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի' փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Գերմանիայի փաստաբանների դաշնային պալատի հետ համատեղ կազմակերպում է փաստաբանների վերապատրաստման դասընթաց-քննարկում՝ «Փաստաբանների պալատների կողմից լրատվամիջոցների և հանրության հետ տարվող աշխատանքները» թեմայով:

Վերապատրաստման դասընթացի շրջանակներում զեկույցներով հանդես են գալու գերմանացի փորձագետներ՝ Գերմանիայի դաշնային փաստաբանների պալատի հասարակության հետ կապերի գծով գործադիր տնօրեն-մամուլի խոսնակ, փաստաբան Շտեֆանի Բեյրիխը և Գերմանիայի Թյուրինգիա քաղաքի փաստաբանների պալատի նախագահ, Գերմանիայի դաշնային փաստաբանների պալատի մամուլի և հանրության հետ աշխատանքի հանձնաժողովի անդամ, փաստաբան Յան Հելգե Քեսթելը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

Վերապատրաստման դասընթացի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև Գերմանիայի փաստաբանների դաշնային պալատի գործադիր տնօրեն, փաստաբան՝ դոկտոր Վերոնիկա Հոռերին:

Դասընթացը տեղի է ունենալու 2018թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ից 17:00-ն` ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 4-րդ հարկի մեծ դահլիճում:

Դասընթացն անցկացվելու է հայերեն և գերմաներեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ:

Դասընթացին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի 8 (ութ) ակադեմիական ժամ վերապատրաստում: Դասընթացին նախապես գրանցված մասնակիցներին դասընթացի ավարտին կտրվի  մասնակցության վկայական:

Դասընթացին կարող են մասնակցել ոչ ավել, քան 25 (քսանհինգ) փաստաբան: Նախապատվությունը կտրվի դասընթացին ավելի վաղ գրացված փաստաբաններին: Դասընթացին գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ, ԵԹԵ ՎՍՏԱՀ ԵՔ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴՐԱՆ ԺԱՄԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:

Առդիր՝ դասընթացի օրակարգը

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ