ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
20.11.2018 11:45
Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2018թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:
Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)
- լոգանքի պարագաներ (գել, օճառ…)
- Similac 2 կաթնային խառնուրդ
- BЕBI շիլաներ (каша)
- Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի)
- թաց անձեռոցիկներ
- շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)
Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում: Ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում:
Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2018 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին: Եթե ցանկանում եք ներկա գտնվել, խնդրում ենք նախապես տեղեկացնել:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ