Ամենամյա Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթ
25.12.2012 07:01Հարգելի փաստաբաններ,
«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը (IPRC www.ipr-center.org) արդեն երեք տարի շարունակ կազմակերպում և անցկացնում է իր ամենամյա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը» (IP Moot Court Competition), որն իր ձևաչափով շատ նման է Ֆիլիպ Ջեսափի անվան հայտնի դատախաղ մրցույթին (Fillip C. Jessup International Law Moot Court Competition):
Այս տարվա մրցույթի թեման (խնդիրը) առնչվում է տեղական և արտերկրյա ընկերությունների միջև ապրանքային նշանների շուրջ ծագած վեճին: Մրցույթի նյութերին (խնդրին և կանոններին) կարող եք ծանոթանալ IPRC-ի կայքում:
Մրցույթի գրավոր և (կամ) բանավոր փուլերին դատավորի կարգավիճակով մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փաստաբաններին խնդրում ենք, մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 28-ը, դիմել Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի տնօրեն Կարեն Մանուկյանին 055-511-103, 093-70-70-17, 51-22-47 հեռախոսահամարներով կամ էլ-փոստով՝ [email protected]:
Մրցույթի բանավոր փուլը տեղի կունենա 2013թ.-ի փետրվարի 16-17ը (շաբաթ-կիրակի):
Բեռնել
Վերադառնալ