ՀՀ Փաստաբանների Պալատ

Համաժողով Իսպանիայում

20.11.2012 08:40

Հարգելի փաստաբաններ,

 ՀՀ փաստաբանների պալատը (Պալատ) ստացել է հրավեր Իսպանիայի փաստաբանների ազգային միությունից, որով վերջինս հրավիրում է Պալատի ներկայացուցչին մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 12-ին և 13-ին կազմակերպվելիք տարեկան համաժողովին: Համաժողոցը նվիրված է լինելու իրավաբանական մասնագիտությանը և դրան մասնակցելու են տարբեր երկրներից ժամանած փաստաբանական միավորումների պատվավոր անդամներ, միջազգային տրիբունալների (օրինակ՝ Միջազգային քրեական դատարան) ներկայացուցիչներ, ինչպես նաև համաշխարհային ճանաչում վայելող առաջնորդներ: Այս տարվա համաժողովը տեղի է ունենալու Մադրիդում և նվիրված է լինելու «Իրավաբանական մասնագիտությունը. Ճգնաժամը և մարդու իրավունքները» թեմային:

 Համաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող փաստաբանը պետք է պատրաստակամություն հայտնի ներկայացնելու Պալատը այդ հեղինակավոր միջոցառմանը: Բոլոր ծախսերը ինքնուրույն հոգալու է համաժողովի մասնակիցը: Կազմակերպչական հարցերով Պալատը պատրաստակամ է տրամադրել իր օժանդակությունը: Ցանկացողներին խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով` 56-57-92 + 115՝ Արման Պողոսյանին:

 Համաժողովին մասնակցելու ցանկություն հայտնած փաստաբանը պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը լրացնի համաժողովին մասնակցելու գրանցման ձևը և այն ուղարկի Իսպանիայի փաստաբանների ազգային միությանը (ֆաքսով՝ +34 91 532 78 36 կամ էլ. հասցեով՝ [email protected]): Գրանցման ձևը կտրամադրվի համաժողովին մասնակցող Պալատի անդամին:

 Կցվում է համաժողովի հայտարարությունը և օրակարգը՝ անգլերեն լեզվով:



Բեռնել

Վերադառնալ