ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
14.09.2018 21:37
Հարգելի փաստաբաններ,
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր՝ փաստաբան Ռոբերտ Նիկոլայի Գրիգորյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ռոբերտ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Ռոբերտ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 17:00-ից` ք. Երևան, Լուկաշինի 152 հասցեում գտնվող «Սան Լազարո» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին՝ նույն վայրից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ