ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

31.08.2018 19:27

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մշակել և ՀՀ արդարադատության նախարարությանն է ներկայացրել ստորև նշված իրավական ակտերի նախագծերը՝

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

Նշված նախագծերը քննարկվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018թ. նիստում և արժանացել են խորհրդի հավանությանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված 31.08.2018թ. գրությամբ տեղեկացրել է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն՝ կարծիքի, իսկ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ներկայացված վերը նշված մյուս նախագծերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է նախագծերի փաթեթ, որը դրվելու է շրջանառության մեջ։

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ