ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՄ/ԵԽ համատեղ ծրագիր` նվիրված խոսքի ազատության ու զրպարտության շուրջ քննարկումներին (2-րդ սեմինար)

11.11.2012 11:13

ԵՄ/ԵԽ համատեղ ծրագիր` նվիրված խոսքի ազատության ու զրպարտության շուրջ քննարկումներին (2-րդ սեմինար)

2012թ. նոյեմբերի 8-9-ը «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի 2011-2012թթ. համատեղ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեց սեմինար «ՄԻԵԿ-ի 10-րդ հոդված. զրպարտության գործերով դատական պրակտիկայի ներկայիս միտումները և քրեական գործերով լուսաբանումը» թեմայով։

Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի ընդհանուր նպատակն է լրատվամիջոցների ազատության և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում։ Ծրագիրը միտված է նպաստելու իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքների, խոսքի ազատության, բարձրագույն որակի լրագրության և բազմակարծության ապահովմանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքում' Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն, և վերաբերում է երկու' ավանդական ու նոր լրատվամիջոցներին: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ http://www.coe.int/t/dghl/cooperation/media/projects/project_JPSCaucasus_Moldova_en.asp:

ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածին նվիրված այս սեմինարը կազմակերպվել է ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ։ ԵԽ փորձագետ Ֆրեդերիկ Գրան, Փարիզի փաստաբանների միությունից, ներկայացրեց քրեական դատավարությունների լուսաբանման եվրոպական չափորոշիչները և տեղեկատվության ազատությունը և գաղտնիությունը սոցիալական ցանցերում թեմաները: Տեղացի փորձագետներ Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը ներկայացրեցին ներպետական վերջին զարգացումները և անդրադառձան ոլորտի մարտահրավերներին։ Նշված երկու փորձագետներին միացավ Լիպարիտ Դրմեյանը, դատական դեպարտամենտից, որը ներկայացրեց ներպետական դատարաններում տիրող պրակտիկան:

Սեմինարին մասնակցեցին մեծ թվով փաստաբաններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում ԵԽ գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները:

Բեռնել դասընթացի նյութերը:

2012թ. նոյեմբերի 8-9-ը «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի 2011-2012թթ. համատեղ ծրագրի շրջանակներում կկազմակերպվի սեմինար «ՄԻԵԿ-ի 10-րդ հոդված. զրպարտության գործերով դատական պրակտիկայի ներկայիս միտումները և քրեական գործերով լուսաբանումը» թեմայով։

Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի ընդհանուր նպատակն է լրատվամիջոցների ազատության և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում։ Ծրագիրը միտված է նպաստելու իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքների, խոսքի ազատության, բարձրագույն որակի լրագրության և բազմակարծության ապահովմանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքում` Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն, և վերաբերում է երկու` ավանդական ու նոր լրատվամիջոցներին: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ http://www.coe.int/t/dghl/cooperation/media/projects/project_JPSCaucasus_Moldova_en.asp:

ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածին նվիրված այս սեմինարը կազմակերպվել է ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ։ ԵԽ փորձագետ Ֆրեդերիկ Գրան, Փարիզի փաստաբանների միությունից, կներկայացնի քրեական դատավարությունների լուսաբանման եվրոպական չափորոշիչները և տեղեկատվության ազատությունը և գաղտնիությունը սոցիալական ցանցերում թեմաները: Տեղացի փորձագետներ Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը կներկայացնեն ներպետական վերջին զարգացումները և կանդրադառնան ոլորտի մարտահրավերներին։ Նշված երկու փորձագետներին կմիանա Լիպարիտ Դրմեյանը, դատական դեպարտամենտից, ով կներկայացնի ներպետական դատարաններում տիրող պրակտիկան:

Սեմինարին կմասնակցեն Երևանից և մարզերից ժամանած փաստաբաններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում ԵԽ գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները:



Բեռնել

Վերադառնալ