«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
27.07.2018 16:28Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Ժնևի «Հայաստան» Հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը Շիրակի մարզում:
Օգոստոս ամսվա ընթացքում Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան և Արթիկ համայնքներում քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է փաստաբանների մրցույթ՝ Շիրակի մարզից (նշված համայնքներից) թվով 6 փաստաբաններ ընտրելու համար: Նշված համայնքներից յուրաքանչյուրում իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար նախատեսվում է ներգրավել երկուական փաստաբան:
Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քաղաքացիաիրավական ուղղվածության փաստաբանները Շիրակի մարզից:
Նախապատվությունը կտրվի Պալատի նմանատիպ ծրագրերին նախկինում չմասնակցած, ինչպես նաև համապատասխան համայնքներում գործունեություն իրականացնող փաստաբաններին:
Յուրաքանչյուր համայնքում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի հուլիս ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ առավելագույնը 6 ժամ տևողությամբ:
Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր փաստաբան կմասնակցի քաղաքացիների մեկանգամյա ընդունելությանը համապատասխան համայնքում, որի համար ծրագրով նախատեսված ծառայության վճարը կազմում է 25.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ (էլեկտրոնային նամակ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) անգլերեն և հայերեն լեզուներով՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դիմում-հայտերը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ կարող են ներկայացվել նաև փաստաթղթային եղանակով:
Դիմում-հայտի առարկայի տողում անհրաժեշտ է նշել այն համայնքը, որտեղ գործում է դիմող փաստաբանը:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի օգոստոսի 8-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող փաստաբան Լյուդվիկ Դավթյանի հետ:
Ծրագրի համակարգող՝
Լյուդվիկ Դավթյան
Փաստաբան, իրավ. գիտ. թեկնածու
Հեռ.՝ 091 066 880
էլ. փոստ՝ [email protected]
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ