Բաց դռների օր հոկտեմբերի 27-ին
05.10.2012 10:00Տեղեկացնումենք, որ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է 2012 թվականի ընթացքում կազմակերպել անապահով քաղաքացիներին քաղաքացիաիրավական ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը:
Այս տարվա տասներորդ բաց դռների օրը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ից 17:00 ՀՀ փաստաբանների պալատում:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել այս հնարավորությունից, պետք է նախապես հերթագրվեն՝ զանգահարելով 54 71 28 և 56 11 95:
Այդ օրը իրավաբանական խորհրդատվություն տալ ցանկացող փաստաբաններին նույնպես խնդրում ենք գրանցվել զանգահարելով 54 71 28 և 56 11 95 (ներքին 105 կամ 115): Բաց դռներին մասնակցած փաստաբանների պարտադիր վերապատրաստման ժամանաքանակից կհանվի երեք ժամ:
Բեռնել
Վերադառնալ