ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

02.07.2018 10:28

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Ժնևի «Հայաստան» Հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը Լոռու մարզում:

Հուլիս ամսվա ընթացքում Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան համայնքներում քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է փաստաբանների մրցույթ՝ Լոռու մարզից (նշված համայնքներից) թվով 6 փաստաբաններ ընտրելու համար: Նշված համայնքներից  յուրաքանչյուրում իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար նախատեսվում է ներգրավել երկուական փաստաբան:

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քաղաքացիաիրավական ուղղվածության փաստաբանները Լոռու մարզից:

Նախապատվությունը կտրվի Պալատի նմանատիպ ծրագրերին նախկինում չմասնակցած, ինչպես նաև համապատասխան համայնքներում գործունեություն իրականացնող փաստաբաններին:

Յուրաքանչյուր համայնքում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի հուլիս ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ առավելագույնը 6 ժամ տևողությամբ:

Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր փաստաբան կմասնակցի քաղաքացիների մեկանգամյա ընդունելությանը համապատասխան համայնքում, որի համար ծրագրով նախատեսված ծառայության վճարը կազմում է 25.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները):

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ (էլեկտրոնային նամակ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) անգլերեն և հայերեն լեզուներով՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմում-հայտերը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ կարող են ներկայացվել նաև փաստաթղթային եղանակով:

Դիմում-հայտի առարկայի տողում անհրաժեշտ է նշել այն համայնքը, որտեղ գործում է դիմող փաստաբանը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հուլիսի 10-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող փաստաբան Լյուդվիկ Դավթյանի հետ:

 

Ծրագրի համակարգող՝                        

Լյուդվիկ Դավթյան

Փաստաբան, իրավ. գիտ. թեկնածու

Հեռ.՝ 091 066 880

էլ. փոստ՝ [email protected]



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ