ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2018 13:46
ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը 2018 թվականի ապրիլի 14-ին կազմակերպում է շախմատի մրցաշար:
Մրցաշարը կսկսվի ժամը 11:00-ին:
Գրանցվելու համար Ձեր անուն ազգանունը, արտոնագրի համարը և հեռախոսահամարն ուղարկեք [email protected] հասցեին կամ զանգահարեք 010600701 հեռախոսահամարին, գրանցվեք մինչև ապրիլի 5-ը ժամը 18:00-ն: Մրցաշարի անցկացման վայրը՝ ՀՀ փաստաբանների պալատ:
Մրցաշարին մասնակից լավագույն խաղացողներից կձևավորվի ՀՀ ՓՊ շախմատի հավաքական թիմ այլ կառույցների հետ մրցակցելու նպատակով:
ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի համակարգող՝ Վրեժ Խաչիկյան
Բեռնել
Վերադառնալ