ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԼՅՈՎԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
20.01.2018 13:49
Հարգելի փաստաբաններ,
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր՝ փաստաբան Լյովա Մուրադյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Լյովա Մուրադյանի մահվան կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն է հայտնում փաստաբանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Լյովա Մուրադյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 21-ին, ժամը 17:00-ից` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ Նովա փողոց, 3-րդ շենք, բն. 11 հասցեում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին, ժամը 14:00-ին՝ նույն վայրից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ